Սրտին չես հրամայի․ ով է «աշխարհի ամենահմայիչ բժիշկ Հաուսի»՝ Հյու Լորիի կինը (լուսանկարներ)
LIFEԴերասան Հյու Լորիի հանրահայտ կերպար բժիշկ Հաուսը որքան էլ էգոիստ ու կոպիտ լինի, միեւնույնն է, ողջ աշխարհի կանայք խենթանում են նրա համար։ Իզուր չէ, որ 2008 թվականին բրիտանացի դերասանը ճանաչվեց կինոյի ողջ պատմության մեջ ամենասեքսուալ բժիշկը։
Նրա հմայքին չկարողացավ դիմադրել անգամ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը, նա Հյու Լորիին պարգեւատրեց Բրիտանական Իմպերիայի մեդալով։ Սակայն ի տարբերություն կերպարի, իրականում դերասանը շատ համեստ է, նա անչափ երջանիկ է իր կնոջ՝ թատերական ադմինիստրատոր Ջո Գրինի հետ, ում հետ ամուսնացած է 1989 թվականից։ Զույգը 3 երեխա ունի եւ անչափ երջնիկ է։
Լորիի կինը՝ Ջո Գրինը, հեռու է էկրանային գեղեցկուհիների կերպարից, ավելին, շատերը գրում են, թե ինչպես է կարողացել այդչափ հմայիչ դերասանը կյանքը կապել մեղմ ասած, ոչ այնքան գեղեցիկ կնոջ հետ։ Սակայն զույգի երկարատեւ հարաբերություններն ապացուցում են, որ իրականում արտաքինը երկրորդական է։ Զույգը ծանոթացել է 80-ականների վերջին։ «Մենք մի քանի տարի մտերիմ ընկերներ էինք, հետո հանկարծ հասկացանք, որ սիրում ենք իրար։ Ինչով է նա ինձ դուր եկել՝ ես շատ եմ սիրում ուժեղ տրամաբանություն ունեցող կանանց»,- ասել է դերասանը, ով չի սիրում խոսել իր անձնական կյանքից։
Նա մի անգամ վստահեցրել է լրագրողներին, որ տարիների հետ իրենց ամուսնությունն ավելի ամուր է դառնում։ Լորին պնդում է, որ Ջոն ամենախելացի կինն է, որ երբեւէ հանդիպել է իրեն։















