Հնարավոր է բալիստիկ հրթիռներ կիրառվի Իսրայելի դեմ
INTERNATIONAL NEWS«Հըզբոլլահը» պատրաստ է անհրաժեշտության դեպքում բալիստիկ և ճշգրիտ հրթիռներով հարվածել Իսրայելին։ Այդ մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան՝ ելույթ ունենալով «Ալ Մանար» հեռուստաալիքի եթերում։
«Հըզբոլլահը մտադիր չէ օգտագործել բալիստիկ և ճշգրիտ հրթիռներ Իսրայելի դեմ, սակայն դրանք կարող են օգտագործվել ապագայում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ընդգծել է նա։
Խոսելով շարժման ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության համար վրեժ լուծելու իր պատրաստակամության մասին՝ Նասրուլլան բացատրել է, որ Հեզբոլլահը կսպասի պատասխան հարվածի առաջին փուլի արդյունքներին, որը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։
«Երբ մենք ամեն ինչ ստուգենք, այն ժամանակ կարող ենք հանգստացնել լիբանանցիներին, որ պատասխանն ավարտվել է, և նրանք կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին», - հավելել է նա:
Նասրուլլան նաև հավելել է, որ «Հեզբոլլահի» ղեկավարությունը որոշել է ինքնուրույն հարվածներ հասցնել՝ առանց այլ երկրների դիմադրության շարժումների և Իրանի հետ համակարգման։