Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել թռիչքները դեպի Թել Ավիվ և Բեյրութ
INTERNATIONAL NEWSՖրանսիական Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները դեպի Թել Ավիվ և Բեյրութ առնվազն մինչև երկուշաբթի, հայտարարել է ընկերությունն այն բանից հետո, երբ լիբանանյան «Հեզբոլլահը» կիրակի օրը հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ մոտ 100 ինքնաթիռ հարվածներ է հասցրել Լիբանանին:
«Այս երթուղիներով թռիչքների վերականգնումը կախված կլինի անվտանգության իրավիճակի նոր գնահատականից,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:- Air France-ը վերահաստատում է, որ իր հաճախորդների և անձնակազմերի անվտանգությունն իր բացարձակ առաջնահերթությունն է»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



