Աշակերտները կգնան նոր սահմանից 40 մետր հեռավորությամբ դպրոց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ դպրոց։«Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին։ Շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են։ Ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները»,- այս մասին հայտարարել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Կիրանց գյուղի աշակերտները կհաճախեն նոր ձևավորված սահմանից ճանապարհով և պատով բաժանվող, սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց։
Վ․ Բաբինյանն ասաց՝ աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգության առումով մտահոգություններ ունի, հավելեց, որ դպրոցի նախկին շենքը վթարային է։
Նրան հարցրի Կիրանցի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալու մասին։ Տնօրենն ասաց, որ դրա համար պետք է լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը։
100 տեղանոց նորակառույց դպրոց նոր ուսումնական տարում կհաճախի Կիրանց գյուղի 38 աշակերտ»,- նշել է նա: