Հնդկաստանը եւ Ֆրանսիան հուշագիր են ստորագրել Rafale կործանիչների գնման վերաբերյալ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը Ֆրանսիայից կգնի Dassault Aviation ընկերության արտադրության 36 Rafale կործանիչներ: Ինչպեստեղեկացնում Է«Արմենպրես»-ը, բանակցությունների արդյունքում հունվարի 25-ին համապատասխան համաձայնագիրն ստորագրել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Փաստաթուղթն իրենից ներկայացնում Է հուշագիր փոխըմբռնման մասին եւ չի որոշում ինքնաթիռների արժեքը, որի շուրջը երկրների միջեւ նախկինի պես ձեռք չի բերվել կոնկրետ համաձայնություն: Հնդկաստանի համար ֆրանսիական կործանիչների արժեքը կորոշվի մոտ օրերս, հայտարարել Է Ֆրանսուա Օլանդը:
Օլանդի այցի շրջանկաներում նաեւ ստորագրվել Է միջկառավարական համաձայնագիր: Փաստաթղթի համաձայն՝ Հնդկաստանը Ֆրանսիայից կգնի 36 Rafale կործանիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



