Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


«Այս պահի դրությամբ՝ չկա ո՛չ սպեցիֆիկ բուժում, ո՛չ պատվաստանյութ»․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Արևմտյան Նեղոսի տենդի մասին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԵՊԲՀ-ն դեռևս 40 տարի առաջ /1985-1999թ․թ․/ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը։ Այս մասին հայտնում է համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդը։

Արևմտյան Նեղոսի տենդը դասվում է արբովիրուսների շարքին։ Առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Արբովիրուսները փոխանցվում են կենդանի փոխանցողների՝ հիմնականում տզերի և մոծակների միջոցով։ Գոյություն ունի արբովիրուսների 500-ից ավելի տեսակ, որոնցից 100-ից ավելին պաթոգեն են մարդու համար։

Բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի կողմից Հայաստանում գիտական հետազոտություններ են անցկացվել 1985-1999թթ։ Դրանք ներառում են համաճարակաբանական, էնտոմոլոգիական, միջատաբանական, վիրուսաբանական և սերոլոգիական հետազոտություններ։ «Ամեն տարի՝ աշնանը և գարնանը (հիվանդացության պիկի շրջանում), մեր միջատաբանի հետ եղել ենք ՀՀ 10 մարզերում․ 118 բնակավայրից հավաքել ենք մոծակներ և տզեր, որոնց ուսումնասիրության արդյունքները պահվել են։ Ապա կատարվել է վիրուսաբանական հետազոտություն նորածին՝ 1-2 օրական մկների վրա․ հենց այս մկներն են, որ շատ զգայուն են արբովիրուսների նկատմամբ», – նշում է Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանը։

Ի՞նչն է բնորոշ արբովիրուսներին։

Աշխարհում արբովիրուսների փոխանցումը տեղի է ունենում հիմնականում թռչունների և կրծողների միջոցով։ Չվող թռչունները վարակված են լինում վիրուսով, տիզը կամ մոծակը, կծելով նրանց, ինքն է վարակվում և հետո կարող է փոխանցել մարդկային պոպուլյացիային։

Արբովիրուսներն ունեն վառ արտահայտված սեզոնայնություն։

Կան հարուցիչներ, որոնք կարող են ընթանալ շատ թեթև՝ գրիպանման երևույթներով, սակայն հնարավոր են նաև ծանր ձևեր։

«Հայաստանի 10 մարզից 8-ում անջատվել են արբովիրուսային տարբեր հարուցիչներ։ Առավել մեծ տարածում ունենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ փոխանցողները եղել են մոծակները, իսկ Կոտայքի մարզում՝ տզերը։ Լոռիում և Շիրակում չենք հայտնաբերել հարուցիչներ։

Առաջին անգամ Հայաստանում մենք անջատել ենք Արևմտյան Նեղոսի տենդի 22 շտամ՝ մոծակներից, և ընդամենը 4 շտամ՝ տզերից։ Այդ պատճառով շեշտը դնում ենք հիմնականում մոծակների վրա», – ընդգծում է Հասմիկ Հովհաննիսյանը։

Վիրուսի տրանսմիսիվ փոխանցման բնական օջախները, նրա խոսքով, կարող են երկար գոյատևել և անհանգստություն չպատճառել, բայց վերջին շրջանում բնակլիմայական փոփոխություններով, ջերմաստիճանի բարձրացմամբ, չվող թռչունների մեծ հոսքով պայմանավորված՝ իրավիճակն այլ է։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ այս հիվանդությունը հիմնականում ընթանում է անախտանիշ, բայց կարող է առաջացնել և ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Արևմտյան Նեղոսի տենդը կարելի է գտնել ԱՀԿ հատուկ վտանգավոր վարակների ցանկում։

Վարակը մարդուն փոխանցվում է կենդանի փոխանցողներից՝ տզերից, մոծակներից, մարդուց մարդ վարակը չի փոխացնվում։ Բայց, իհարկե, պետք է զգոնությունը բարձր պահել և օգտագործել հետազոտության տվյալները։

Այս պահի դրությամբ՝ չկա ո՛չ սպեցիֆիկ բուժում, ո՛չ պատվաստանյութ»,-նշել է նա։

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome