Ամիօ բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է դրամով և դոլարով պարտատոսմսեր
SOCIETYՇտապե´ք, պարտատոմսեր գնելու ճիշտ ժամանակն է:
Ամիօ բանկը 2024թ․ օգոստոսի 21-ից հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:
Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,000,000,000 ՀՀ դրամ, որը ներառում է 50,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամուտը կազմում է 9.75%:
Դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 10,000,000 ԱՄՆ դոլար, որը ներառում է 100,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամուտը կազմում է 4.75%:
Ե՛վ դրամային, և՛ դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ, շրջանառության ժամկետը 30 ամիս է, մարման ամսաթիվն է՝ 21.02.2027թ.: Պարտատոմսերը կտեղաբաշխվեն մինչև 21.11.2024թ. ներառյալ:
Պարտատոմսերը շահավետ և ապահով ֆինանսական գործիքներ են, որոնք նույնպես երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և կունենան շուկա ստեղծող (Marketmaker): ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն:
Պարտատոմսերը հեշտությամբ կարող եք ձեռք բերել նաև առցանց՝ մի քանի հպումով, առանց բանկի մասնաճյուղ այցելելու: AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնում մուտք գործեք «Պարտատոմսի ձեռքբերում» էջ, ընտրեք պարտատոմսերի արժույթն ու քանակը և հետևեք հրահանգներին։
Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 10.04.2024թ. թիվ 1/124 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից