Իրանը եւ Եգիպտոսը վերականգնեցին առեւտրական հարաբերությունները
ECONOMICSԻրանը եւ Եգիպտոսը վերականգնել են առեւտրական հարաբերությունները, որոնք ընդհատվել Էին 2012 թվականին միջազգային պատժամիջոցներ սահմանելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը: «Պատժամիջոցների չեղարկումից հետո սկսվել Է Ասալուե հանքավայրի ձեռնարկությունների նավթաքիմիական արտադրանքի առաքումը Եգիպտոս»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Այդ կապակցությամբ Press TV-ն մեջբերում Է Իրանի նավթի ազգային ընկերության (ԻՆԱԸ) գլխավոր տնօրեն Ռոքնեդին Ջավադիի խոսքը, ով դրանց ոչ շատ առաջ հայտարարել Էր, թե «Իրանը Եգիպտոսին նավթահումքի եւ նավթամթերքի վաճառքի ոչ մի սահմանափակում չի սահմանի, եւ պաշտոնական բոլոր դիմումները կքննարկվեն՝ երբ Էլ որ դրանք ստացվեն»:
Միաժամանակ Ջավադին հույս Է հայտնել, որ Եգիպտոսի հետ նավթի եւ նավթամթերքների առեւտրի ընդլայնումը կօգնի բարելավել նաեւ քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ:
Իրանի եւ Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականին Իրանի նախաձեռնությամբ՝ ի պատասխան Կահիրեի կողմից նախկին շահ Մոհամադ Ռըզա Փահլեւիին ապաստան տրամադրելու եւ Իսրայելի հետ Եգիպտոսի խաղաղ բանակցությունների անցկացման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: