Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խաչատուր Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներ են։
Մասնավորապես՝
- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի գտնվել նորոգ վիճակում, անհրաժեշտության դեպքում դրենաժը պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) ենթարկվող նյութերից:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։