ԵԽԽՎ-ում հնարավոր է չկայանա հակահայկական զեկույցների քննարկումը
INTERNATIONAL NEWSԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձևերի նախագծերը, հնարավոր է, քննարկման չդրվեն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ արձագանքելով ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասյորի այն հայտարարությանը, թե կա ն բազմաթիվ առաջարկներ՝ վերոնշյալ բանաձևերի նախագծերիի վերաբերյալ քննարկում չանցկացնել։ «Այո, կա նման հավանականություն: Այսօր ավելի ուշ կիմանանք»,- փոխանցեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից:
ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բրասյորը վեհաժողովի նստաշրջանի մեկնարկից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարել է, որ կան բազմաթիվ առաջարկներ՝ հակահայկական բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։ Նա հավելել է, որ վերջնական որոշում պետք է կայացնի վեհաժողովը՝ քննարկե՞լ նախագծերը, թե՞ ոչ կամ դրանք հետ ուղարկել հանձնաժողով, հայտնում է Panorama.am-ը:



