Իրանը խոստացել է հավանություն տալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի ցանկացած համաձայնագրի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը հավանություն կտա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հրադադարի կամ զինադադարի ցանկացած համաձայնագրի, որի պայմաններն ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյայի հետ կայացած զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավանություն կտա Գազայում հրադադարի կամ պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության և ՀԱՄԱՍ-ի կողմից», - ասել է նա։
Ինչպես նշել է Արաղչին, Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը կմնա անփոփոխ նոր կառավարության գալուց հետո, և Իրանը կշարունակի աջակցել Պաղեստինին, ինչպես նախկինում։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամն Արաղչիին շնորհավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և նրան տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Խալիլ ալ Հեյան նաև ընդգծել է, որ պաղեստինցի ժողովուրդը բարձր է գնահատում այն աջակցությունը, որ ցուցաբերում է Իրանը։
Օգոստոսի 15-16-ը Դոհայում տեղի են ունեցել բանակցություններ՝ նպատակաուղղված Գազայի հատվածում հրադադարի հասնելուն և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատմանը։ Այնուհետև բանակցությունները շարունակվել են օգոստոսի 25-ին Կահիրեում։ Հանդիպումներն ավարտվել են առանց հստակ արդյունքի։