«Քրտնաջան աշխատանքով ու մեծ հավատով իսկապես հնարավոր է հասնել մեծ հաղթանակի». Անահիտ Հակոբյանը՝ «Նոր Ալիք»-ում հաղթանակի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 27-ին, Սոչիում կայացել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի պարգեւատրման պաշտոնական արարողությունը։ Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանին հանձնվել է հաղթողի տիտղոսը։ Երգչուհին բեմում նշել է, որ հաղթանակը նվիրում է հորը, որին կորցրել է մեկ տարի առաջ։ Ինստագրամյան իր էջում Անահիտը կիսվել է պարգեւատրման արարողության տեսանյութով, որին կից գրառում է արել․
«Անսահման հուզված, անսահման էմոցիոնալ պահ, երբ արցունքները կոկորդդ խեղդում են, ու չես կարողանում խոսել։ Երբ գիտակցում ես, որ արդար ճանապարհով, քրտնաջան աշխատանքով ու մեծ հավատով իսկապես հնարավոր է հասնել մեծ հաղթանակի։ Հ.Գ․ Քեզ համար»,-նշել է երգչուհին։
«Նոր Ալիքը» Սոչիում կայացել է օգոստոսի 21-ից 27-ը։ Մրցութային օրերի գնահատականների արդյունքում Անահիտը ստացել է առավելագույն միավորները՝ մրցույթի հաղթանակը բերելով Հայաստան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live