Yerevan, 13.April.2025,
16
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞րն է օճառի հայրենիքը, ինչպե՞ս է այն պատրաստվում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ե՞րբ է առաջացել օճառը: Վարկածներից մեկի համաձայն, առաջին օճառը պատրաստվել է Շումերում մ.թ.ա . 4-3-րդ դարերում։ Դրա ապացույցն է համարվում հայտնաբերված գրությունը՝ թվագրված մ.թ.ա. 2500 թվականով, որը նկարագրում է մի բաղադրատոմս, որը շատ նման է օճառ պատրաստելուն. փայտի մոխիրը խառնում են ջրի հետ և եռացնում, իսկ հետո ճարպ հալեցնում դրա մեջ։ Բայց շումերական այդ գրությունը հստակ չի նշում, թե ինչպես է օգտագործվել ստացվող նյութը: Մեկ այլ վարկածի համաձայն, օճառը գալիս է Հին Եգիպտոսից և 6 հազար տարեկան է։ Այստեղ ևս ապացույցներ կան, քանի որ հայտնաբերվել են հին պապիրուսներ, որտեղ հատուկ նշված է, թե ինչից է պատրաստված օճառը։ Հին Եգիպտոսում օճառը պատրաստվում էր բուսական և կենդանական ճարպերից, որոնք տաքացվում էին սոդայի և ալկալիական աղերի միջոցով։ Սակայն, եթե ելնենք իրական փաստերից, ապա Հին Հռոմը պետք է համարել այն վայրը, որտեղ հայտնվել է առաջին օճառը։ Ըստ լեգենդի, այն կոչվում էր «sapo»։

Բանն այն է, որ Հին Հռոմում կար Սապո լեռը, որտեղ զոհաբերություններ էին անում։ Կենդանիների մսի այրման ընթացքում ճարպը խառնվում էր կրակի մոխրի հետ։ Անձրևներից հետո այդ հեղուկը հոսում էր Տիբեր գետը։ Բնակիչները, ովքեր լվանում էին իրենց հագուստը դրա մեջ, նկատել էին, որ լվացման գործընթացը շատ ավելի հեշտ է դարձել։ Արդյունքում, «sapo», այսինքն՝ սապոն բառն ինքնին գալիս է սարի անունից: Հատկանշական է, որ նաև պատմաբան Պլինիոս Ավագն է գրել Հռոմում օճառ պատրաստելու մասին։ Բացի դա, Պոմպեյի պեղումների ժամանակ հայտնաբերվել են տարածքներ, որոնցում իրականացվել է օճառի պատրաստման գործընթացը։ Բայց այն ժամանակներում այդ խառնուրդն օգտագործվում էր միայն լվացքի համար։ Միայն երկրորդ դարում է բժիշկ Գալեոնը հայտնաբերել, որ օճառը կարող է օգտագործվել ոչ միայն որպես լվացքի միջոց, այլ նաև որպես անձնական հիգիենայի միջոց:

Որոշ ժամանակ անց էլ Հռոմում ի հայտ է եկել նոր մասնագիտություն՝ «սապոնարիուս», այսինքն՝ օճառագործ։ Հենց Հին Հռոմից էլ օճառագործությունը հետագայում տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Ներկայում օճառի բազմաթիվ տեսակներ կան: Պինդ օճառը օգտագործվում է հագուստը լվանալու ժամանակ և ունի մեծ խտություն։ Այն կարող է բուրավետ լինել, բայց ավելի հաճախ ունենում է իր յուրահատուկ, ոչ առանձնապես հաճելի հոտը։ Այդ տեսակի օճառը հիանալի մաքրող հատկություն ունի և լավ փրփրում է նույնիսկ սենյակային ջերմաստիճանի ջրում: Սրանք հայտնի են նաև որպես «տնտեսական» օճառներ: Միջին կարծրության օճառը և հեղուկ օճառը օգտագործվում է ձեռքերի լվացման նպատակով: Այն պետք է ունենա հաճելի հոտ և գույն, ինչպես նաև չունենա ալերգիկ կամ չորացնող ազդեցություն մաշկի վրա։

Օճառի այլ տարատեսակներ ևս կան, որոնցից առավել հաճախ օգտագործվողը բժշկական օճառն է։ Այն պարունակում է տարբեր ախտահանիչներ և բուժիչ նյութեր՝ ծծումբ, խեժ, իխտիոլ և այլն։ Բացի նշված տեսակները, կան տարբեր արտադրական ոլորտներում օգտագործվող օճառների տեսակներ, որոնք չեն կիրառվում առօրյա կյանքում։ Ներկայում օճառի արտադրությունը հիմնված է ալկալիներով ճարպերի հիդրոլիզի վրա, որի արդյունքում առաջանում են սպիրտներ և ալկալիական մետաղների աղեր։ Այն պատրաստելու համար տաքացված ճարպերը սապոնացվում են նատրիումի հիդրօքսիդով հատուկ մարսիչներում։ Մարսիչներում ռեակցիայի արդյունքում առաջանում է միատարր մածուցիկ հեղուկ՝ կազմված օճառի սոսինձից ու գլիցերինից, որը սառչելիս թանձրանում է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը