ՀՀ տնտեսական ակտիվության աճը 2024 թ. մայիս ամսին կտրուկ դանդաղել է
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2024թ. մայիսին Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.2%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.8 տոկոսային կետով: Արդյունքում` հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 11.2%` հունվար-ապրիլի համեմատ դանդաղելով 2 տոկոսային կետով:
ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Վերջինս էլ իր հերթին սպասելի երևույթ էր, քանի որ տնտեսական բարձր աճ ապահովող այդ գործունեության տեսակը իր բնույթով բավական անկայուն է և արտաքին գործոնների փոփոխության արդյունքում կարող է կտրուկ կանգ առնել, ինչը և տեղի է ունեցել մայիսին: Ի դեպ, նշենք նաև, որ Հանքարդյունաբերության ոլորտում անկման տեմպերը խորանում են։
Հունվար-ապրիլին (մայիս ամվսվա տվյալները դեռևս հրապարակված չեն) անկումը հասել է 7.2%-ի՝ հունվար-մարտի 4.6%-ից: Ընդհանուր արդյունաբերության աճին հանքարդյունաբերության անկումը հակազդել է 1.5 տոկոսային կետով: