ԵՄ-ն Ուկրաինային և Կիևին զենք մատակարարողներին 1,4 մլրդ եվրո է փոխանցել ՌԴ-ի ակտիվներից ստացված եկամուտներից․ Բորել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունն սկսել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները փոխանցել ուկրաինական կողմին և ԵՄ այն երկրներին, որոնք զենք են մատակարարում Կիևին: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք արդեն սկսել ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները: 1,4 մլրդ եվրո ուղարկվել է Ուկրաինա և ԵՄ պետություններինզենքի մատակարարումների համար», - ասել է Բորելը։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն փոխել է Կիևին օգնելու տրամաբանությունը։ Եթե նախկինում միությունը փոխհատուցում էր երկրներին արդեն վճարված մատակարարումների համար, ապա այժմ այն անցնում է նախնական ֆինանսավորմանը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։