Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Զինվորը վայր է ընկել ու ստացել բազմաթիվ վնասվածքներ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արտուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել․ նա, հանդիսանալով զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով՝ մայոր, զորամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել ստորադասի նկատմամբ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Գործը դատարան է ստացվել հունիսի 5-ին և մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Դատարանը պարզել է, որ 2024 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 13.00-ից 14.00-ի սահմաններում, ամբաստանյալը, տեսնելով որ զորամասի հերթապահի օգնական, նույն զորամասի ականանետային մարտկոցի կառավարման դասակի հաշվարկող, ժամկետային զինծառայող, շարքային Ալեքսան Բ․-ն  տեղում չէ, սպասել է մինչև վերջինս վերադարձել է:

Այնուհետև նրան հրամայել է վազել շարահրապարակում, ինչպես նաև ընդունել հենում պառկած դիրք, ստանալով բացասական պատասխան՝ խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված նորմերը, իր ենթադրյալ իրավունքները վեր դասելով զինվորական բարեկրթության նորմերից՝ ստորադասի նկատմամբ ներողամտություն և զսպվածության ցուցաբերելու փոխարեն բռնություն է գործադրել շարքային Ալեքսան Բ․-ի նկատմամբ։

Բռնել է նրա համազգեստից և բարձրացրել շտաբի շենքի 2-րդ հարկի միջանցք, որտեղ Ալեքսան Բ․-ն փորձել է ազատվել, իսկ Արտուր Խ․-ն պինդ բռնել է նրա համազգեստից և թափահարել, ինչի արդյունքում Ալեքսան Բ․-ն վայր է ընկել գետնին և նրան անզգուշությամբ պատճառվել է բազմաթիվ մարմնական վնասվածնքներ, առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։

Վերջինս ստացել է փակ զուգակցված գանգուղեղային վնասվածք, ձախ ճակատային ծոցի առաջային պատի ներհրված կոտրվածք, գլխուղեղի ցնցում, գլխի ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճի վերին պատի կոտրվածք՝ քիչ տեղաշարժով, քթոսկրի կոտրվածք՝ քիչ տեղաշարժով, քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ-կապտուկ, աջ ակնակապճի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ-քերծվածքների տեսքով մարմնական վնասվածնքներ։

Արթուր Խ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

2024 թվականի մայիսի 25-ին Արտուր Խաչատրյանին ներկայացվել է մեղադրանք։

Նախնական դատալսումների ժամանակ մեղադրյալ Արտուր Խ․-ն միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով:

Մեղադրյալը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքը իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ և գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները:

Դատարանը,  բավարարել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը և անցկացրել լրացուցիչ դատալսումներ:

Դատարանը վճռել է Արտուր Խ․-ին մեղավոր ճանաչել նախատեսված հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել  զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելու դեպքում` ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards