Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից․ Թուրքիայի ՊՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանից ձեռք բերված զենիթահրթիռային համալիրները Թուրքիայի սպառազինության մեջ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հրապարակումների, թե Թուրքիայում պատրաստ են հրաժարվել դրանք օգտագործելուց՝ հանուն ամերիկյան F-35 կործանիչների։
«Մեր երկրին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր։ С-400 ՀՕՊ համակարգը գտնվում է ՌՕՈՒ սպառազինության մեջ։ Ներկայումս այդ հարցով ոչ մի նոր գործընթաց չկա»,-մեջբերում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարությունը Milliyet թերթը։
Հավելենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է թողել ժամանակակից կործանիչների համատեղ արտադրության և մատակարարման ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2017-ին պայմանագիր կնքեց, իսկ ավելի ուշ Ռուսաստանից ստացավ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: