Պետական գաղտնիքը՝ Արևմուտքին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանն է, ով սպասարկում է Փաշինյանի ստրատեգիական փոփոխության քաղաքականությունը:
ԱԱԾ-ն լուծարվո՞ւմ է
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն այլ կառույցի փոխանցելու հերթական նախաձեռնությունն է քննարկվում:
Երկու տարի առաջ ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը, մասնավորապես, առաջարկում է փոխել պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե գործող կարգավորումներով ԱԱԾ-ն է քաղաքացիներին ստուգում ու որոշում՝ ում կարող են գաղտնի տեղեկություններ տրամադրել, ում՝ ոչ, հիմա Արտաքին հետախուզությունը ցանկանում է նման որոշումներն անձամբ կայացնել՝ առանց ԱԱԾ դիմելու:
Շրջադարձ դեպի Արևմուտք
Իշխանամերձ շրջանակների հիմնավորումն այն է, որ ԱԱԾ-ն կապված է ռուսների հետ, ուստի մի շարք գործառույթներ պետք է փոխանցել ԱՀԾ-ին, որի ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն, ի դեպ, վերապատրաստում է անցել Արևմուտքում:
Հաստատված տեղեկատվություն գոյություն ունի, որ ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը արևմտյան հետախուզական ծառայություններում է վերապատրաստվել:
Այս փաստերի համադրումը թույլ է տալիս պնդել, որ Փաշինյանը աշխարհաքաղաքական շրջադարձի խնդիր է լուծում՝ փոխելով մեր պետական գաղտնիքի արտահոսքի «երթուղին»՝ Մոսկվայից արևմտյան մայրաքաղաքներ:
Վահրամ Բագրատյան