Ո՞ր «ժողովրդական» հաբերն է վտանգավոր ընդունել առանց բժշկի նշանակման
LIFEԱսպիրինը վաճառվում է նույնիսկ սուպերմարկետներում։ Բոլորը խմում են այն ցանկացած առիթով: Եվ ապարդյուն։ Եթե տարեց մարդը հաճախակի ընդունում է ասպիրին, առնվազն ամիսը երկու անգամ մեկ տարվա ընթացքում, ապա արդյունքը կլինի արյան ճնշման կայուն աճ, որը շատ դժվար կլինի հանգստացնել սովորական դեղամիջոցներով: Կարիք չկա հիշեցնել ձեզ, թե որքան վտանգավոր է արյան բարձր ճնշումը տարեցների համար, մանավանդ որ մահացությունների մեծ մասը տեղի է ունենում սրտի կաթվածից և ինսուլտից։
Ասպիրինը բազմաթիվ դեղատոմսով դեղերի հետ համատեղ բարդություններ է առաջացնում ստամոքսի և աղիքների լորձաթաղանթի վրա: Խոցը երաշխավորված է։ Գրիպի և ջրծաղիկի դեմ ասպիրինի անվերահսկելի օգտագործումը կարող է առաջացնել Ռեյի համախտանիշ՝ ուղեղի և լյարդի մահացու այտուց: Այո, դրանք հազվադեպ դեպքեր են, բայց ո՞վ է ձեզ ասել, որ դուք 100 տոկոսով պաշտպանված եք դրանցից։
Եթե դուք տարիներ շարունակ ասպիրին եք ընդունում, ձեր քթի մեջ պոլիպներ են առաջանում, ինչը դժվարացնում է շնչելը: Բժիշկները նշում են, որ ասպիրինի չափաբաժնի գերազանցման դեպքում կարող է զարգանալ «ասպիրինային ասթմա»։
Պարացետամոլը ընդմիշտ սպանում է ձեր լյարդը: Այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ կան, և բժիշկներն ուղղակիորեն զգուշացնում են, որ չափաբաժինը գերազանցելը կամ պարացետամոլը շատ հաճախ հանգեցնում են լյարդի անդառնալի փոփոխությունների, հիմնականում դեղորայքային ցիռոզի:
Իսկ սովորական իբուպրոֆենը օրգանիզմում առաջացնում է այտուցվածություն և հեղուկի խիստ կուտակում։ Սա շատ վտանգավոր է տարեցների և գլխապտույտի հակվածների համար։