Ադրբեջանն անգործություն է ցուցաբերում անհետ կորած հայ զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում․ ՀՀ ԱԳՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում հայ անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի փոխանցմամբ անհետ կորածների միջազգային օրվան ընդառաջ Վանաձորում հայտարարել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։
«Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներին և դատարաններին ներկայացնելու համար՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի հանգամանքներում հարկադիր անհետացումները կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն։ Միջազգային գործընկերների հետ մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու ուղղությամբ։
Հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար համագործակցությունը և միշտ բաց է բոլոր ներգրավված կողմերի հետ աշխատելու համար։ Ուզում եմ վստահեցնել, որ աշխատանքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել բոլոր անհայտ կորածների ճակատագիրը, ասել է Սարգսյանը»,-նշել է ՀՀ ԱԳՆ պաշտոնյան։