Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից. Ալիևի օգնական
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պահանջելով «ներողություն խնդրել ադրբեջանցի անհետ կորած զինվորների համար։
«Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, պատասխանատվության ենթարկի մյուս մեղավորներին և զեկուցի զանգվածային գերեզմանների, այդ թվում՝ Ադրբեջանի ազգային հերոս Նաթիգ Գասիմովի աճյունների ճշգրիտ վայրը»,- X-ի իր էջում գրել է Հաջիևը։
«Օգոստոսի 30-ը, ՄԱԿ-ի բանաձևերով, նշվում է՝ որպես անհայտ կորածների միջազգային օր։
Ադրբեջանի՝ մինչև 4000 քաղաքացիների ճակատագրի որոշումը ամենասուր հումանիտար խնդիրներից է, որը հուզում է ոչ միայն նրանց հարազատներին, այլև Ադրբեջան պետությանը։
Հայաստանը խուսափում է նրանց ճակատագրի և նրանց զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրել։
Նրանք, ովքեր մեղավոր են մարդկության դեմ այս հանցագործությունների մեջ, Հայաստանում ոչ միայն չեն պատժվում, այլև հերոսացվում են։
Հայ-ադրբեջանական 30-ամյա հակամարտության համատեքստում մենք բավարար չենք համարում այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը պետք է որոշի մեր անհետ կորածների ճակատագիրը միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն։
Ցավոք, այսօր ԿԽՄԿ-ն, ի հեճուկս իր կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի, զբաղված է կեղծ տեղեկություններ փոխանցելով։
Ադրբեջանական պետությունն ինքը կանի ամեն ինչ անհետ կորածների ճակատագիրը որոշելու համար և կշարունակի իր միջոցառումներն այդ ուղղությամբ՝ վերջ տալու նրանց ընտանիքների կարոտին ու տառապանքին»,-գրել է Հաջիևը։