Ուկրաինացիները սեռական բռնությո՞ւն են կատարել Կուրսկում. ՄԱԿ-ը կհետաքննի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNCHR) պատրաստ է ուսումնասիրել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված սեռական հանցագործությունների մասին տեղեկությունները։
Այս մասին ասել է գերատեսչության ներկայացուցիչ Թամին Ալ-Կիտանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«UNCHR-ը պատրաստ է ուսումնասիրել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի սեռական հանցագործությունների մասին ցանկացած տեղեկություն, սակայն մինչ այժմ ոչինչ չի ստացել», - նշել է Ալ-Կիտանը։
Նա հավելել է, որ գերատեսչություն վերահսկում է ռազմական գործողությունների հետեւանքները խաղաղ բնակչության համար, այդ թվում՝ Կուրսկի մարզում, արձանագրում խախտումները։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է Կուրսկի մարզում «ուկրաինացի վարձկանների և արմատականների կողմից իրականացված սեռական բռնության մասին» տեղեկությունների առկայության մասին։ Նա նաև նշել է այդ հանցագործությունների մասին տվյալները միջազգային կազմակերպություններին փոխանցելու մտադրության մասին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live