Հայտնաբերվել է օրեր առաջ նշանադրված 32-ամյա երիտասարդին Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ սպանած տղամարդը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 30-ին հսկայածավալ, ճիշտ և օպերատիվ համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտվել է նույն օրը Այգավան գյուղում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել սպանություն կատարող կասկածյալի հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ:
Տեղում ոստիկաններն ու Վեդիի քննիչները մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել։
Ոստիկանները վնասազերծել են կասկածյալին և տեղափոխել ոստիկանության Արարատի, այնուհետ Վեդիի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս․-ն է, ով սակայն մի քանի տարի է բնակվում է Երևանում։ Վերջինս խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։
Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 30-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել էին «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live