Ուկրաինայում մեկնարկել է գերմանական Vector անօդաչու թռչող սարքերի արտադրությունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անօդաչու թռչող սարքեր արտադրող գերմանական Quantum-Systems-ը Ուկրաինայում գործարկել է Vector անօդաչու համակարգերի արտադրության գործարան։ Այս մասին Military պարբերականին հայտնել են ընկերության ուկրաինական ստորաբաժանման ներկայացուցիչները։
Գործարանը սկսել է գործել 2024 թվականի գարնանը և արդեն Ուկրաինայի պաշտպանության ուժերին հետախուզական անօդաչու սարքեր է մատակարարում։
Ներկայում դրոնները հավաքվում են Գերմանիայից ժամանող բաղադրիչներից, սակայն ընկերությունն աստիճանաբար տեղայնացնում է արտադրությունը՝ թեւեր և ալեհավաքներ պատրաստելով Ուկրաինայում։
Գործարանը նաև աշխատում է անօդաչու սարքերի նավիգացիոն տեխնոլոգիաների բարելավման ուղղությամբ: Պատերազմի ժամանակ խոցելի արբանյակային ցանց օգտագործելու փոխարեն ընկերությունը մշակում է արհեստական ինտելեկտի վրա հիմնված օպտիկական նավիգացիոն համակարգ։ Այս համակարգը թույլ կտա անօդաչուներին նավարկել և ճանաչել առարկաները նույնիսկ վատ տեսանելիության պայմաններում։
Ուկրաինայի գործարանը անօդաչու սարքեր է սարքավորում իսրայելական արտադրության օպտիկական մոդուլներով, որոնք թույլ են տալիս օր ու գիշեր վերահսկել օբյեկտները։
2022 թվականից այս անօդաչու սարքերը մատակարարվում են Պաշտպանության ուժերին՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ։
Սպասվում է, որ մինչև 2024 թվականի վերջ գործարանը կմատակարարի այս անօդաչուներից ևս 500-ը։
Բացի այդ, Quantum-Systems-ն արդեն բացել է սպասարկման և լոգիստիկ կենտրոն Ուկրաինայում, ինչպես նաև հետազոտությունների և զարգացման կենտրոն:
Ինչպես գիտեք, Vector-ի մշակումը սկսվել է 2018 թվականին, իսկ ինքն անօդաչու սարքը շուկա է թողարկվել 2020 թվականին։ Դրանք ստեղծվել են արդյունաբերական օգտագործման համար, սակայն զինվորականները դրանք ընդունել են հսկողության և հետախուզության համար։