Յոթ զոհ, տասնյակ վիրավորներ. ԱՄՆ-ում մարդատար ավտոբուս է վթարվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան 2018 թվականի արտադրության Volvo-ի առևտրային մարդատար ավտոբուսը Միսիսիպի նահանգի Վիկսբուրգ քաղաքից արևելք դուրս է եկել մայրուղուց և շրջվել, զոհվել է յոթ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնել են տեղական իշխանությունները, տեղեկաացնում է CNN-ը:
Նշվում է, որ վեց ուղևոր մահացել է տեղում, յոթերորդը՝ հիվանդանոցում։
Ըստ Ուորեն շրջանի դատաբժշկական փորձագետ Դագ Հասքիի՝ 20-րդ մայրուղու վթարի հետևանքով զոհվածների թվում եղել են եղբայր և քույր, որոնք համապատասխանաբար՝ 6 և 16 տարեկան էին:
Միսիսիպիի ճանապարհային պարեկությունից հայտնել են, որ երեսունյոթ ուղևորներ դեռևս չճշտված ծանրության մարմնաական վնասվածքներով տեղափոխվել են Վիքսբուրգի և Ջեքսոնի հիվանդանոցներ:
Վթարի պատճառները հետաքննվում են։