Ադրբեջանում ընտրություններին մասնակցությունը կազմել է 37 տոկոս
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 37%, մամուլի ասուլիսում հայտարարել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) անդամ Պետրո Կոչին։
«Կազմակերպության ներկայացուցիչները հետևել են գործընթացին և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, և՛ ընտրատեղամասերում: Նշենք, որ ընտրողների ակտիվությունը 37 տոկոս է, ցածր մասնակցություն է նկատվում ոչ միայն Ադրբեջանում, այլև աշխարհի այլ երկրներում, անհրաժեշտ է ավելացնել քաղաքական բանավեճերը»,-ասել է նա։
Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երկրում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 421 հազար 960 մարդ։ 990 թեկնածու պայքարել է խորհրդարանական 125 տեղի համար եւ ընտրվել հինգ տարի ժամկետով։