Հայտնիների երեխաները՝ սեպտեմբերի 1-ին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 1-ին, շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներն իրենց երեխաներին ճանապարհել են դպրոց, լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել՝ նոր ուսումնական տարվա առթիվ:
Երգիչ Միհրան Ծառուկյանն ու երգչուհի Արփի Գաբրիելյանն իրենց որդուն՝ Ռոբին ճանապարհել են դպրոց և լուսանկար հրապարակել ինստագրամում:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը որդուն՝ Մոնթեին առաջին անգամ ճանապարհել է դպրոց:
«Բարի երթ»,- լուսանկարներին կից գրել է նա:
Որդուն առաջին անգամ դպրոց է ճանապարհել նաև պարուսույց Վիկա Մարտիրոսյանը:
Երեխաների հետ լուսանկարներ են տեղադրել նաև հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը:
Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը ևս դստեր՝ Ադելի հետ լուսանկարներ է հրապարակել դպրոցի բակից:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը փոքր որդուն՝ Մհերին առաջին դասարան է ճանապարհել: