Ժնևում քրդերը կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ թուրքական իշխանությունների գործողությունների
INTERNATIONAL NEWSԺնևում` ՄԱԿ-ի գրասենյակի շենքի մոտ, քրդերը կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ թուրքական իշխանությունների գործողությունների` կապված քուրդ ժողովրդի հետ:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:
«Մենք այստեղ ենք արդեն 3 օր, որպեսզի կառույցի ուշադրությունը հրավիրենք այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Թուրքիայում` շրջափակում, խաղաղ բնակիչների սպանություն, այդ թվում կանանց և երեխաների»,-ասել է քուրդ ակտիվիստ Դիլշա Օսման:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են միջազգային հանրությունից և Եվրամիությունից ակտիվ դիրքորոշում և խնդրի խաղաղ լուծում: Ակտիվիստները նշում են, որ թուրքական իշխանությունների գործողություններն առնչվում են ոչ միայն տեղի քրդերին, այլև թուրքերին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



