Դրա վիզը կտրելու եմ․ Այգավանի դաժան սպանություն կատարողը մշտապես սպառնացել է Մնացական Հարությունյանին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ Արարատի մարզի Այգավան գյուղում սահմռկեցուցիչ սպանություն էր տեղի ունեցել․ Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ սպանությունը բացահայտված է։
Ըստ ՔԿ-ի՝ Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։
Ժամը 23:50-ի սահմաններում, Մ.Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-2115» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Մակուի փողոցում գտնվող բնակության վայր: 29-ամյա երիտասարդը դուրս է եկել դարանակալած վայրից և անմիջապես Մ.Հարությունյանի տան դիմաց, իր հետ նախապես վերցրած դանակով, առանձին դաժանությամբ, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։ Դրանից հետո տուժողին թողնելով անօգնական վիճակում գետնին ընկած՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
«Հրապարակ»-ին այս դեպքից մանրամասներ են հայտնի դարձել․ մասնավորապես, սպանություն կատարող Արթուրը դեռ մանկուց վրեժխնդրությայմբ լցված է եղել Մնացական Հարությունյանի նկատմամբ։ Ըստ մեր աղբյուրի՝ նա հաճախ է կրկնել՝ «դրա վիզը կտրելու եմ, սպանելու եմ», սակայն շրջապատի կողմից այդ խոսքերը չեն արժևորվել։
Նշենք, որ սպանությունը կատարող անձը կալանավորված է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live