Yerevan, 13.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրականում որտե՞ղ էր արտադրվում ԽՍՀՄ-ում մեծ պահանջարկ ունեցող լեգենդար «ամերիկյան» ձեռքի ժամացույցը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԽՍՀՄ-ը ապրանքային դեֆիցիտի երկիր էր։ Սա նորություն չէ: Միայն սակավաթիվ ընտրյալներն ունեին բազմաթիվ ապրանքների և ծառայությունների հասանելիություն, և սովորական քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր բավականաչափ գումար ունեին «հատուկ» իրեր գնելու համար, ստիպված էին լուծումներ փնտրել: Սրան գումարած՝ խորհրդային ժողովրդի աչքում արտասահմանյան ցանկացած ապրանք ավելի մեծ վստահություն էր առաջացնում, քան տեղականը։ Առավել ևս, որ արտասահմանյան ապրանք ճարելը, մեղմ ասած, այդքան էլ հեշտ չէր:

Այդ ապրանքներից մեկն էլ լեգենդար «Մոնտանա» ձեռքի ժամացույցն էր, որը ԽՍՀՄ-ում մեծ հռչակ ուներ։ Նույնիսկ հիմա է այդ ժամացույցի լեգենդար դիզայնը օգտագործվում ժամացույցների շատ արտադրողների կողմից: «Մոնտանան» փոքրիկ ուղղանկյուն էկրանով թվային ժամացույց է մետաղական պատյանով և ապարանջանով։ Դա բավականին ծանր քաշ ունեցող փոքրիկ իր է, որի կողքերին 4 կոճակ կա: Ժամացույցի հետևի մասում բացված թևերով արծվի տեսքով փորագրությունը խոսում է այդ իրի՝ «արտասահմանյան արտադրության» մասին։

«Ամերիկյան» ապրանքների մեծ պահանջարկի պատճառով «Մոնտանայի» արժեքը այն ժամանակ կազմում էր մոտ 70 ռուբլի կամ սովորական խորհրդային մարդու ամսական աշխատավարձի մոտ կեսը (որոշ դեպքերում՝ նույնիսկ մի ամբողջ աշխատավարձ)։ Բնականաբար, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ նման հաճույք։ Այդուամենայնիվ, «արտոնյալ» կրողներ կային, և նրանց թիվն այնքան էլ փոքր չէր: Շատերը գուցե զարմանան, թե ինչպե՞ս էր ԽՍՀՄ-ում այդքան մեծ քանակությամբ ամերիկյան ժամացույց հայտնվում, այն էլ՝ ոչ «չեկի խանութներում»: Իրականում ամբողջ հարցն այն է, թե որտեղ է արտադրվել այդ ժամացույցը: «Մոնտանա» ժամացույցի մեջ ամերիկյան է եղել միայն հետևի կափարիչի վրա դաջված արծվի պատկերի վերևի U.S.A. մակագրությունը, ոչ ավելին: Իսկ փաստացի այդ ժամացույցն արտադրվել է Չինաստանի ինչոր անհայտ գործարանում, հավանաբար՝ Հոնկոնգում:

Եվ, իհարկե, որևէ տեղ չկա արտադրողի լոգոն, ուստի անգամ հիմա անհնար է պարզել, թե կոնկրետ ո՞վ է ստեղծել այդ ապրանքը։ Ներկա ժամանակների համար ծանոթ պատկեր է, այնպես չէ՞: Այնուամենայնիվ, այդ փաստը, անշուշտ, չէր խանգարում խորհրդային մարդկանց գնել այդ իրը: Ի վերջո, այն հայտնի էր ոչ միայն իր ամերիկյան ծագման մասին լեգենդով, այլ նաև իր ֆունկցիոնալությամբ։ Ժամացույցում տեղադրվել էին մի քանի մեղեդիներ (8-ից 16-ը՝ կախված աքսեսուարի մոդելից և սերնդից), զարթուցիչ, վայրկյանաչափ, օրացույց և էկրանի հետին լույս։ Կրկնենք՝ ամեն մարդ չէ, որ կարող էր պարծենալ նման սարքով։ Այնուամենայնիվ, նրանք, որոնց հաջողվել է ժամանակին ձեռք բերել այն, դեռ սիրով են հիշում այն ժամանակները, երբ հիանում էին այդ գաջեթի նոր տեխնոլոգիաներով և հնարավորություններով:

Հասկանալի է, որ հիմա «Մոնտանա» ժամացույցներ չեն արտադրվում։ Հետևաբար, իննսունականների դարաշրջանի այդ լեգենդար ժամացույցները ներկայում ձեռք բերելու միակ միջոցը դրանք անհատներից գնելն է: Ընդ որում, այդ անտիկվարիատի գինը տատանվում է և կախված է ժամացույցի վիճակից։ Ամենից հաճախ դրանք վաճառում են ուղղակի որպես օգտագործված ապրանքներ։ Բայց կան նաև գնի վրա ազդող այլ գործոններ, օրինակ՝ ապարանջանը: Այն կարող է լինել օրիգինալ, կարող է լինել Casio-ից, երբեմն էլ մասնավոր անձինք վաճառում են ժամացույցն ընդհանրապես առանց ապարանջանի։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena