Արմեն Շահգելդյանը ընդգրկվել է «Միկայի» մարզչական շտաբում
SPORTՀայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանը վերադարձել է «Միկա» եւ ընդգրկվել Սերգեյ Յուրանի գլխավորած մարզչական շտաբում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայութան տեղեկատվության համաձայն, անվանի հարձակվողն ավարտելով ֆուտբոլիստի կարիերան` մրզչական աշխատանքի է անցել հենց «Միկայում»: Նա աշխատել է մանկապատանեկան դպրոցում, եղել է «Միկա-2»-ի գլխավոր մարզիչը, իսկ 2010-2011 թթ. գլխավորել է նաեւ առաջին թիմը: Ա. Շահգելգյանի ղեկավարությամբ «Միկան» նվաճել է Հայաստանի գավաթը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին «Միկան» մեկնել է Թբիլիսի, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու մինչեւ փետրվարի 7-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



