Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լարիսան ու մյուս հայերը գործիք են, որ Ադրբեջանն աշխարհին ասի՝ «մենք օկուպանտ չենք, տեսե՛ք՝ հայերը որքան ազատ են ապրում»

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օկուպացված Ստեփանակերտն իր կամքով չլքած Լարիսա Ստեփանյանը շարունակում է ապրել այն նույն բնակարանում։ Մայր տաճարի հարևանությամբ, որտեղ հաստատվել էր Հադրութի՝ 2020 թվականի անկումից հետո։ Միայն թե փողոցի անունն է փոխվել։ 

Ստեփանակերտի Անդրանիկ Օզանյանի անվան փողոցն օկուպացիայից հետո վերանվանվել է Հազի Ասլանովի անունով։ Օրերս Լարիսային այցելել է ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը։

Նա, ինչպես և նախկինում, պատասխանելով բլոգերի հարցերին, նշում է, որ ադրբեջանցիներն իրեն չեն նեղացնում՝ ազգային պատկանելիության համար։ Մինչդեռ, իրականությունն այլ է։

«Մենք չենք կարող պատկերացնել այն ամենը, ինչ հիմա զգում են Արցախում մնացած քիչ թվով հայերը, այդ թվում՝ Լարիսան։ Ես չգիտեմ՝ ինչպես կպատասխանեի իրենց հարցերին։ Պարզ է, չէ՞, որ ամեն ինչ նախապես գծում-պլանավորում են, պատրաստում են, հետո այցելում։ Լարիսան ու մյուսներն իրենց համար գործիք են, որ աշխարհին ասեն՝ «մենք օկուպանտ չենք, տեսե՛ք՝ հայերը որքան ազատ են ապրում»»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Լարիսայի բարեկամը։

Լարիսա Ստեփանյանը շատ բարեկամներ չուներ Արցախում։ Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչներն ասում են, որ նա իր բախտից  չարացած էր ապրում, անհաշտ էր բոլորի հետ։ Ամուսինը կյանքից վաղաժամ է հեռացել, որդին զոհվել է արցախյան առաջին ազատամարտում։ Կինն ապրում էր միայնակ։ 

«Կապը հիմնականում պահում էր մեր ընտանիքի հետ։ Սկզբնական շրջանում, երբ կապ էի հաստատում իր հետ, նա անկաշկանդ էր խոսում, անգամ ասում էր՝ «դուք եկեք, մեզ չեն նեղացնում, տարբերություն չեն դնում, ամեն ինչ անում են մեր կոմֆորտի համար»։ Հիմա, ճիշտ է, կապը ուշ-ուշ է լինում, բայց առաջվա տրամադրությունը չունի։ Մի անգամ հարցրել եմ՝ «ուզո՞ւմ ես Կարմիր խաչին դիմեմ, քեզ բերենք մեր մոտ», չի պատասխանել հարցիս, ուրիշ թեմաներից է խոսել, երբ 2-րդ անգամ եմ հարցրել, հեռախոսը անջատել է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ բարեկամի՝ Լարիսային խոստացել են ապահովել բնակարանով, ապա տանել հայրենի գյուղ՝ Տող։ Սակայն, շուտով կլրանա մեկ տարին, խոստումը դեռ չեն կատարել։ «Ամեն դեպքում ես չեմ մեղադրում իրեն, մնալն իր ցանկությունն էր»։

Ստեփանակերտում մնացած բոլոր հայերը ծուղակի մեջ են։ Մի կողմից Ադրբեջանն աշխարհին ցույց է տալիս, թե մարդասիրություն է ցուցաբերում օկուպացված Արցախում մնացած հայերի նկատմամբ, որոնք խնամված տեսքով հարցազրույցներ են տալիս, մյուս կողմից՝ նկարում են նրանց, տեսանյութերը հրապարակում սոցիալական ցանցերում, ծաղրում։

Հունան Թադևոսյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor