Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵՄ-ն լուրջ խախտումներ է արձանագրել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններում

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական միության դիվանագիտական ծառայությունն, անդրադառնալով Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ դրանք անցել են սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, ինչը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության համաձայն՝ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության»,- նշված է տարածված հաղորդագրություն մեջ։

Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած կանոնակարգված և ընդհանուր առմամբ արդյունավետ ընթացող քվեարկության գործընթացին, նկատվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների բացթողումներ, մասնավորապես՝ ձայների հաշվարկի ժամանակ, ինչը հարցեր է առաջացնում գործընթացի ամբողջականության վերաբերյալ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն այնուհետև նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհ ձայների շարունակական ճնշումների ֆոնին։ «Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք կապված են այս և նախորդ ընտրությունների հետ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք առաջին անգամ անցկացվել են առանց ԵԽԽՎ-ի մասնակցության և երկրում մամուլի և իշխանության քննադատների աննախադեպ հետապնդումների ֆոնին։

Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» («Նոր Ադրբեջան») ներկայացուցիչները մեծամասնություն են ստացել 7-րդ գումարման խորհրդարանում:

Նոր գումարման խորհրդարան է անցել նաև անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, որը ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts