Անանուխ. օրգանիզմի համար վնասներն ու օգուտները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անանուխը ոչ միայն ունի հաճելի հոտ, այլ նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այդ մասին մանրամասը պատմել է դիետոլոգ Ալեքսեյ Կաբանովը:
Անանուխի օգուտներն առողջության համար
Անանուխն ունի հարուստ բաղադրություն: Նրա տերևներում պարունակվում են` վիտամին B, D, E, PP, ֆոսֆոր, երկաթ, մագնիում: Առանձնահատուկ գնահատականի է արժանի եթերային յուղը և պարունակվող մենթոլը, որը լայնորեն կիրառվում է օծանելիքի արտադրության, կոսմետոլոգիայի, սննդի և դեղի արտադրության ոլորտում:
Անանուխը կարող է օգնել այն դեպքում, երբ ունեք սրտխառնոց, սննդային թունավորում, գլխացավ, ատամնացավ, անգամ այրվածների դեպքում: Բացի այդ, անանուխի հոտն օգնում է կենտրոնանալ, հանել սթրեսը և լավացնել քունը:
Անանուխի օգուտները` կանանց համար
Կանանց համար անանուխն օգնում է`
վերացնել այտուցները,
նորմալացնել դաշտանային ցիկլը, ազատվել այդ ընթացքում ցավերից,
թեթևացնել կլիմաքսի ընթացքում ցավերը,
կանացի հիվանդությունների բուժման համար:
Անանուխի օգուտները` տղամարդկանց համար
Անանուխը միանշանակ օգտակար է նաև տղամարդկանց համար: Եվ այս դեպքում խոսքը չի գնում միայն արյան շրջանառության մասին: Բանն այն է, որ հորմոնային ֆոնի պատճառով տղամարդիկ ավելի են հակված սրտի հիվանդություններ ձեռք բերել: Իսկ անանուխը կարող է օգնել նաև այս դեպքում