Մթերքներ, որ կօգնեն ազատվել գլխացավից և կկարգավորեն արյան ճնշումը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ առողջական լուրջ խնդիրները կանխարգելելու նպատակով հարկավոր է սննդակարգ ներառել հետևյալ մթերքը:
Բանան։ Միջին չափի բանանը մոտավորապես 450 մգ կալիում է պարունակում, ինչի արդյունքում այն զարկերակային ճնշման կարգավորման լավագույն միջոցներից է։ Կալիումն օրգանիզմին օգնում է կարգավորել աղի ազդեցությունը, որի մեծ քանակով օգտագործումը բացասաբար է ազդում զարկերակային ճնշման վրա: Կարևոր է նաև օրգանիզմում կալիումի հավասարակշռությունը. այս հանքանյութի անբավարար մակարդակը ևս կարող է հանգեցնել օրգանիզմի մի շարք գործառույթների խանգարման:
Սխտոր: Օգնում է կարգավորել արյան խտությունը, կանխարգելել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, սրտի նոպան, սրտի իշեմիկ հիվանդությունը:
Ի թիվս այլ նյութերի՝ սխտորը հարուստ է վիտամին C-ով, B6-ով:
Բնական յոգուրտ: Կալցիումի օգտագործումը ևս կարևոր է առողջության համար: Օրվա ընթացքում կալցիում պարունակող մթերքի՝ բավարար քանակով օգտագործումը կօգնի նվազեցնել հիպերտոնիայի զարգացման հավանականությունը: Յոգուրտն օրգանիզմն ապահովում է սննդարար նյութերով՝ կալցիում, սպիտակուց, կալիում, մագնիում:
Եփած կարտոֆիլ: Այս բանջարեղենը հարուստ է կալիումով. ամենակարևոր էլեմենտներից մեկը, որը հարկավոր է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Բացի այդ՝ այս կոմպոնենտն արդյունավետ է գլխացավի դեմ պայքարում: Մի միջին կարտոֆիլն A, B խմբի վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիումի օրվա չափաբաժնի 25 տոկոսը:
Սեխ: Այս մթերքը ևս հարուստ է կալիումով. մի միջին սեխը մոտավորապես 66 մգ կալիում է պարունակում: Սեխի օգտագործումը նպաստում է դիաբետով չտառապող մարդկանց արյան մեջ ինսուլինի մակարդակի կարգավորմանը:
Բալ: Բալը հարուստ է նյութերով, որոնք արդյունավետորեն կանխարգելում են գլխացավերը: Նույնպիսի ազդեցություն ունի նաև բազուկը:
Դդմի սերմեր: Գլխացավը հաճախ ուղեկցվում է անոթների լայնացմամբ: Անոթների նորմալ աշխատանքն ապահովելու համար հարկավոր է օրգանիզմն ապահովել մագնիումով, որն օգտագործվում է ցավազրկող դեղամիջոցների պատրաստման ընթացքում: Դդմի սերմերը մեծ քանակով մագնիում են պարունակում: Դրանք հարուստ են ֆոսֆորով և ցինկով, որոնք դրական ազդեցություն են ունենում ուղեղի աշխատանքի և տեսողության վրա:
Ձմերուկ: Ձմերուկն օրգանիզմն ապահովում է ջրով, որը հարկավոր է ներքին օրգանների նորմալ աշխատանքի համար: Բացի այդ՝ ձմերուկը մեծ քանակով հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ կալիում և մագնիում: