Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է սպանվել․ դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դատախազը 2024 թվականի օգոստոսի 30-ին դատարան է հանձնել  Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը:

Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող անձանց նկատմամբ. արդյունքում չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկում պահվող անձի՝ խցակցի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու դեպքը, ինչի հետևանքով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է կալանավորված անձ Ա.Յ.-ի դին: Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Յ.-ի հետ նույն խցում պահվող Ա.Հ.-ն պարբերաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով Ա.Յ.-ի կյանքի համար վտանգավոր այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնք հանգեցրել են վերջինիս մահվան (Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական գործը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեղադրանքով, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ուղարկվել է դատարան):

Պարզվել է նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցները՝ Ա.Խ.-ն, Խ.Խ.-ն և Մ.Զ.-ն, պարտավոր լինելով ի թիվս այլնի իրականացնել խցերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների կասկածելի վարքագծի նկատմամբ,  ինչպես նաև սպանության կամ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու նախանշաններ հայտնաբերելիս հայտարարել երրորդ աստիճանի տագնապ և այդ մասին զեկուցել մասնաշենքի ավագին, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են կալանավորված անձի՝ Ա.Յ.-ի մահը (դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, ինչպես նաև դատաբժշկական փորձագետի ցուցմունքի համաձայն՝ Ա.Յ.-ի մահվան հետ ուղղակի պատճառական  կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքները պատճառվել են նրա կենդանության օրոք և ունեցել են մահվանից րոպեների և ժամերի վաղեմություն):

2024 թվականի հուլիսի 22-ին հսկող դատախազի նախաձեռնությամբ որոշում է կայացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցների նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն): 

Քննիչի որոշմամբ՝ մեղադրյալներ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը: 

Հսկող դատախազի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, համակցված կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

2024 թվականի օգոստոսի 30-ին դատախազը հաստատել է Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան (մեղադրյալ Մ.Զ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա մասով քրեական վարույթն անջատվել է):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive