Yerevan, 13.March.2026,
00
:
00
BREAKING


10 բան, որոնցից պետք է խուսափել հարաբերություններում

LIFE

1. Անուշադրություն

Եթե ձեզ մոտ սովորական է դարձել այն իրավիճակը, երբ ձեզանից մեկը ստուգում է էլ. փոստի պարունակությունը կամ էլ օնլայն զրույցներ է վարում ընկերների հետ, իսկ մյուսը՝ նույն սենյակում գտնվելով, ձանձրանում է, ուրեմն ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր հարաբերություններում: Այդ "ինչ-որ բանը" կոչվում է "անուշադրություն": Աշխատեք ավելի ուշադիր լինել ձեր երկրորդ կեսի նկատմամբ:

2. Հաճոյախոսությունների պակաս
Դիմացինի համար հաճելի խոսքեր լսելը երբեք չափից ավելի շատ չի լինում: Հարաբերություններում որոշակի կետի հասնելուց հետո շատերը սկսում են մոռանալ այս հասարակ ճշմարտության մասին և դադարում են իրենց սիրելիին ասել այն բառերը, որոնք մի ժամանակ այնքան հաճախ էին ասում: Ոչինչ այնքան չի նպաստում լավ տրամադրություն ստեղծելուն, ինչքան սիրելիի կողմից ասված ջերմ խոսքերը:

3. Մրցակցություն
Միմյանց հետ մշտապես մրցակցելու սովորությունը կարող է հանգեցնել այն վիճակին, երբ դուք կսկեք աստիճանաբար մոռանալ , որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ ամենևին պետք չէ հաշվել, թե ձեզանից ով է ավելի շատ ասել “սիրում եմ” բառը կամ ով է ավելի շատ հաղորդագրություններ ուղարկել մյուսին:

4. Չիրականացվաց խոստումներ
Վստահություն - ահա ցանկացած տեսակի հարաբերությունների հիմնաքարը: Երբեք մի խոստացեք այն, ինչը չեք կարող կատարել: Միշտ պահեք ձեր խոստումը:

5. Շատախոսություն
Սովորեք լսել ձեր սիրելիին, երբ նա խոսում է: Ուշադիր եղեք, որպեսզի սեփական շատախոսությամբ տարվելով, բաց չթողնեք դիմացինին լսելու պահը: Լսել սովորելը կհանգեցնի նրան, որ վիճաբաննությունների մեծ մասը կավարտվեն, դեռ չսկսված:

6. Ցրվածություն
Եթե զրույցի ժամանակ ձեր զրուցընկերը ավելի շատ լռում է, դա դեռ չի նշանակում, որ նա լսում է ձեզ: Ցրվածությունը նշան է այն բանի, որ ձեր զրուցընկերը կամ այն ինչ ասում է նա, կարևոր չէ ձեզ համար: Ձեր հարցերով ցույց տվեք, որ ձեր ուշադրությունը զրուցակցի վրա է, և ոչ թե նախօրեին կայացած ֆուտբոլային հանդիպման հաշիվը ճշտելու վրա:

7. Թեթևամիտ վերաբերմունք հարաբերությունների նկատմամբ
Շատ զույգերի մոտ հարաբերությունները առաջնային նշանակություն են ունենում միայն շփման սկզբնական ժամանակահատվածում: Հետագայում, նոր ուղենիշերի հայտնվելուն զուգընթաց (երեխաներ, աշխատանք, չափից շատ ժամանակ խլող ընկերական շրջապատ), սիրելի մարդու հետ ունեցած շփումը մղվում է երկրորդ պլան: Իսկ այդ վիճակն էլ հանգեցնում է օտարացման զգացողության ի հայտ գալուն:

8. Մշտական քննադատություն
Անընդհատ քննադատելով ձեր կողքին գտնվող մարդուն, դուք մի "գեղեցիկ" օր կտեսնեք, որ մենակ եք մնացել: Քննադատությունը և դիմացինի սխալները մատնացույց անելը պետք է լինեն տեղին և չափի մեջ, հակառակ դեպքում դրանք վերածվում են ինքնանպատակ "մրցակցության":

9. Մանրախնդրություն 
Մանրախնդրությունը, ինչպես և քննադատությունը, շատ արագ հանգեցնում է նույնիսկ ամենաամուր հարաբերությունների փլուզմանը: Փորձեք ընդունել ձեր սիրելիին այնպես, ինչպես նա կա:

10. Դիմացինին փոխելու ցանկություն
Ձեր կողքին գտնվող անձնավորությունն ուրիշ, հաճախ ձեզանից շատ տարբերվող անհատականություն է՝ բնավորության իր գծերով, լավ թե վատ: Աշխարհում չկան երկու բացարձակապես միանման մարդիկ: Միշտ հիշեք այս հասարակ ճշմարտությունը ամեն անգամ, երբ ցանկություն է առաջանում ասել նրան, որ ինչ-որ բան նրա մեջ "ուրիշ" է, ոչ այնպես, ինչպես դուք եք պատկերացրել: Նորից՝ փորձեք ընդունել ձեր սիրելիին այնպես, ինչպես նա կա:

 

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan