Արևային էներգիայի հզորությունն արագորեն աճում է
ECONOMICSԱրևային էներգիայի հզորությունն արագորեն աճում է, ինչը խթանում է համաշխարհային անցումը դեպի վերականգնվող էներգիա: Չինաստանը զգալիորեն առաջ է մնացած բոլոր երկրներից արևային էներգետիկայի զարգացման առումով։ Այսօրվա դրությամբ երկրում տեղադրվել է 609,921 ՄՎտ արևային հզորություն: Չինաստանի արևային էներգետիկայի ոլորտի տարեկան աճի միջին տեմպը կազմում է 42 տոկոս:
Այլ երկրներում աճի նույնիսկ ավելի բարձր տեմպեր են նկատվում: Բրազիլիան, Վիետնամը և Լեհաստանը վերջին 10 տարիների ընթացքում ցույց են տալիս աճի արտասովոր տեմպեր, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 120 % տարեկան աճի միջին տեմպը: Ներկայումս արևային էներգիան Բրազիլիայում էլեկտրաէներգիայի երկրորդ ամենամեծ աղբյուրն է:
Ընդհանուր առմամբ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն առաջատար է արևային էներգիայի անցման հարցում, ընդ որում՝ այս տարածաշրջանում վեց երկիր՝ Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Վիետնամը, լավագույն 15-յակում են:
Ասիական երկրները համաձայնեցված ջանքեր են գործադրում վերականգնվող էներգիայի անցնելու համար՝ հաշվի առնելով էներգիայի մեծ պահանջարկը և ածուխից խիստ կախվածությունը: Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Վիետնամը և Սինգապուրը պարտավորվել են պահպանել ածխածնի չեզոքությունը։
Վերականգնվող էներգիայի ներդրումներն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչև 2030 թվականը կկրկնապատկվեն՝ կազմելով 1․3 տրիլիոն դոլար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նունե Մամյան