Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. ՀՀ ԱԳՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է Բաքվի հետ բացվող կոմունիկացիաների վերհսկողությունը վստահվել մասնավոր պահնորդական ընկերության:
«Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է։ «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, պարզապես խոսվել է դրա հնարավորության մասին»,-ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթն են փոխանցել Ադրբեջանին:
«Իրենք կպատասխանեն, ըստ դրա, կտանք մեր դատողությունները և մեկնաբանությունները»,-հավելեց նա։
«Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին»,- լրագրողների հարցին ի պատասխան տեղեկացրեց Սաֆարյանը: