Ի՞նչ սպասենք աշնանը
ANALYSISՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան»,- այսօր ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը:
Այսպիսով, կառավարության դիրքորոշումը պարզ է՝ նրանք գնում են Կանոնակարգի վավերացմանը:
Սա մի փաստաթուղթ է, որը Հայաստանի համար ունի առանցքային նշանակություն՝ թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական առումով:
Ի դեպ, ի տարբերություն Գրիգորյան- Մուստաֆաև ապրիլի 19-ի պրոտոկոլի, այս անգամ ԱՄՆ-ն ու արևմտյան մյուս երկրները «քար լռությամբ» արձագանքեցին Կանոնակարգի ստորագրմանը:
Դարձյալ ամեն ինչ պարզ է. այս դեպքում՝ Արևմուտքը լռելու անհրաժեշտություն ունի, որովհետև շահ չունի հակել Ադրբեջանին՝ դեօկուպացնել ՀՀ օկուպացված տարածքները:
Իսկ ներքաղաքական առումով խիստ կարևոր է, թե ի՞նչ վարքագիծ է դրսևորելու խորհրդարանական ընդդիմությունը: Բոյկոտելո՞ւ է Կանոնակարգի խորհրդարանական քննարկումները, մասնակցելո՞ւ է նիստերին, ի՞նչ հիմքերով է ընդդիմանալու ներկայացված փաստաթղթին:
Արդյո՞ք այս գործընթացը բերելու է փողոցի ակտիվացմանը, թե՞ դարձյալ բանը հայտարարություններից այն կողմ չի անցնելու:
Այս հարցերի պատասխանները կստանանք մոտ ապագայում:
Վահրամ Բագրատյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live