Կրասնոյարսկում ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել
INTERNATIONAL NEWSՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ծրագրային ուսումնավարժանքային թռիչք իրականացնելիս վթարվել է ՄիԳ-31 ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռազմաօդային ուժերի և Կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ համատեղ կործանիչը ուսումնավարժանքային առաջադրանքի մշակման ժամանակ կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային տեղանքում` Կանսկ քաղաքից 40 կմ հեռավորությամբ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի անձնակազմը ինքնանետում է իրականացրել և վայրէջք կատարելուց հետո կապի է դուրս եկել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



