Yerevan, 29.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը, որին 7 օրում մասնակցել է շուրջ 2 միլիոն զինվոր. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բարեգործության միջազգային օր, Հնդկաստան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ, արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը:

1904 – ծնվել է գեղարվեստական խոսքի վարպետ Սուրեն Քոչարյանը:

1915- Մուսա լեռան հերոսամարտում հորիզոնում ռազմանավ է երևացել։ Պարզվել է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն է, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրել։

1923 –ծնվել է արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը՝ «Ավետիք Իսահակյան» արձանի ստեղծողը:

1931 – ծնվել է դերասան Լեոնարդ Սարգսյանը:

1943 – ծնվել է ճարտարապետ, ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը:

1948– ծնվել է կրկեսային ճանաչված գործիչ Սոս Պետրոսյանը։

1948- վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիոլոգ, հոգեբան և բժիշկ Գրիգոր Կեկչեևը:

1963– ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը։

1979- վախճանվել է դերասան և թատերական ռեժիսոր Էդուարդ Մուրադյանը:

1989- վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և երաժիշտ Պարույր Մասիկյանը:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի հետ:

2001-ԼՂՀ-ում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

2004- Երևանում ստեղծվել է «Նարեկացի» արվեստի միությունը:

2006-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

2019-կառավարությունը որոշել է 720 մլն դրամ հատկացնել «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նպատակով։

2023- Վախճանվել է եռակի օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:

ԱՇԽԱՐՀ

699-ծնվել է արաբ իրավագետ և աստվածաբան, հանաֆիականության հիմնադիր Աբու Հանիֆան:

1568 – ծնվել է իտալացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Թոմազո Կամպանելլան:

1666 – մարել է երեք օր շարունակվող Մեծ լոնդոնյան հրդեհը, վառվել է ավելի քան 10 հազար շինություն, միևնույն ժամանակ, հայտնի է ընդամենը 16 մահվան դեպքի մասին:

1698– Ռուսաստանում Պետրոս 1-ինը մորուք կրելու հարկ է սահմանել։

1774 -Միխելսոնի ղեկավարած բանակը Սոլենիկյան բնակավայրի մոտ վճռական պարտության է մատնել Եմել յան Պուգաչովի բանակին:

1800 -Բրիտանիան զավթել է Մալթան:

1857– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր համարվող Օգյուստ Կոնտը։

1862 -անգլիացի օդագնացներ Գլեյշերը և Կոքսվիլլը օդապարիկով բարձրացել են այդ ժամանակ ռեկորդային համարվող 9 կիլոմետր:

1885 -ԱՄՆ-ում Ջեկ Գամերի ավտոսպասարկման կետում առաջին անգամ տեղադրվել է բենզինի պոմպ:

1905– կնքվել է Պորտսմուտյան պայմանագիրը, որով ավարտվել է Ռուս-ճապոնական պատերազմը։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում Մառնա գետի մոտ սկսվել է պատմության ամենամեծ ճակատամարտերից մեկը, որը տևել է 7 օր. երկու կողմից ճակատամարտին մասնակցել է մոտ 2 միլիոն զինվոր։

1918 -Ռուսաստանի Սովնարկոմի դեկրետով սկսվել է կարմիր տեռորը:

1940 «Պիոներական պրավդա» թերթում տպագրվել է Արկադի Գայդարի «Թիմուրը և նրա թիմը» վեպի առաջին հատվածը:

1941- նացիստական Գերմանիան ամբողջովին օկուպացրել է Էստոնիան:

1946 – ծնվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, Queen խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին (իրական անունը՝ Ֆարուխ Բուլսարա):

1972 - Պաղեստինյան ահաբեկչական «Սև սեպտեմբեր» կազմակերպությունը պատանդ է վերցրել Մյունխենի օլիմպիական խաղերին մասնակցող իսրայելցի մարզիկներին, որի արդյունքում զոհվել են Իսրայելի հավաքականի 11 մարզիկ և մեկ գերմանացի ոստիկան։

1977– ՆԱՍՍԱ-ն տիեզերք է ուղարկել «Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը, որը մինչ օրս տիեզերքում է։

1997– վախճանվել է ալբանական ծագմամբ կաթոլիկ միանձնուհի, աշխարհահռչակ բարեգործ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան։

2022 -Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Experience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings