Հալեպում մահապարտը պայթյուն է իրականացրել. կա 23 զոհ
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնը:
Զոհերից շատերը նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման անդամներ են եղել:
Ինչպես հաղորդում են իրավապաշտպանները` պայթյունը տեղի է ունեցել Սուկարի թաղամասի անցակետում, որտեղ վերահսկողություն են սահմանում խմբավորման զինյալները:
Անցակետին մահապարտը մոտեցել է բեռնատարով և գործի դրել պայթուցիկը: Զոհերի թվում 4 խաղաղ քաղաքացի է եղել: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



