Սա այն է, ինչ երկու տարի շարունակ պահանջում էր Բաքուն
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումը․
«Քանի օր է անցել Փաշինյանի վերջին ասուլիսից, բայց դրա թողած տխուր տպավորությունից ազատվել չի ստացվում։ Պարզվեց՝ ընդունել ենք Բաքվի պահանջը, հրաժարվում ենք Արեւմուտքի միջնորդությունից, ուղիղ ենք բանակցելու։ Սա այն է, ինչ երկու տարի շարունակ պահանջում էր Բաքուն։ Ապա՝ գերվածների ու առեւանգված գործիչների տերը չենք, ավելին՝ նրանց ուղղված հարցեր ունենք, նրանց ուղղված բողոք ունենք։
Վեց տարի է ինչ նա վարչապետի աշխատասենյակն է զբաղեցնում, բայց այդպես էլ պետական գործիչ չդարձավ։ Վեց տարի էլ մնա այդ աշխատասենյակում՝ չի դառնալու։ Մնալու է նույն չարախոսը, նույն ամբոխահաճը, նույն էգոիստն ու նույն պարտվածը։ Անդառնալիորեն ու հիմնավորապես պարտվածը։ Պետական գործիչ լինելու որակներ նրան տրված չեն։ Ձեռք բերել նույնպես չի կարող։ Հետեւաբար՝ նրա պարագայում պետությունը շահել չի կարող»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live