YouTube-ը ծնողական վերահսկողության նոր գործառույթ է ներդնում․ ի՞նչ հնարավորություններ ունի այն
ANALYSISՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
YouTube վիդեոհոսթինգն ընդլայնում է ծնողական վերահսկողության ընտրանքները՝ ավելացնելով դեռահասի օգտահաշիվը ծնողի օգտահաշվին միացնելու հնարավորությունը: Վերջինս կկարողանա պատկերացում կազմել հարթակում երեխայի գործունեության մասին։
Օգտահաշիվները միմյանց միացնելուց հետո ծնողները ծանուցումներ կստանան ներբեռնումների, բաժանորդագրությունների և մեկնաբանությունների քանակի մասին, բայց ոչ դիտված տեսանյութի բուն բովանդակության մասին: Նրանք նաև ծանուցումներ կստանան նոր տեսանյութերի վերբեռնման կամ ուղիղ հեռարձակումների մասին։
Բացի դրանից՝ դրա միջոցով ծնողները կկարողանան YouTube-ին հայտնել երեխայի իրական տարիքը։ Պլատֆորմը հաշվի է առնում օգտատիրոջ տարիքը, որը նա ինքն է նշել գրանցման ժամանակ։
Ծնողները կտեսնեն ծանուցումներ, երբ նոր տեսանյութերը վերբեռնվեն YouTube-ում և YouTube Shorts-ում, նույնիսկ եթե դրանք չեն հրապարակվում կամ թաքցված են գաղտնիության կարգավորումներով: Նրանք նաև կկարողանան հետևել տեսանյութերի գաղտնիության կարգավորումների փոփոխություններին:
YouTube-ը ծնողական վերահսկողությունը ներդրել է դեռ 2021-ին։ Ընտրանքը ծնողներին հնարավորություն է տալիս սահմանափակել երեխաների մուտքը որոշակի բովանդակություն «վերահսկվող» Google օգտահաշվի միջոցով: Այն ժամանակ ընկերությունը շեմը սահմանել էր 13 տարեկանների համար, սակայն խոստացել էր ընդլայնել ընդգրկումը ավելի մեծ տարիքային խմբերի համար:
YouTube-ը նշում է, որ ծնողների և դեռահասների համար նախատեսված նոր կանոններն ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն այս շաբաթ: Ծնողները կկարողանան իրենց օգտահաշվին կցել երեխաների օգտահաշիվները հավելվածի Family Center հատվածի միջոցով: Google Family Link-ի ծնողական հսկողությունը ծնողներին կառաջարկի նաև այս նոր կառավարումները հավելվածից: Ընտրանքը հասանելի կլինի ամբողջ աշխարհում մի քանի շաբաթվա ընթացքում:
Ծնողները նաև հասանելիություն կստանան Common Sense Network-ի հետ համատեղ մշակված խորհուրդներին և ռեսուրսներին, որոնք նպատակ ունեն օգնել պատանիներին պատասխանատու բովանդակություն ստեղծել սովորեցնելու հարցում:
Մյուս հարթակները, այդ թվում՝ TikTok-ը, Snapchat-ը, Instagram-ը և Facebook-ը, նույնպես ներդրել են ծնողական վերահսկողություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live