Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ուժերն այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Խարկովի մարզի Լյուբոտին քաղաքին, կան տուժածներ։ Վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական ուժերը ժամը 7:30-ին հրթիռային հարված են հասցրել՝ վնասելով բնակելի տները: Տուժողները 42 և 65 տարեկան կանայք են և 16 տարեկան աղջիկ։
5 տուժածի մասին են հայտնել Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ ռուսական ուժերի հարվածների հետևանքով քաղաքում ավերածություններ են եղել։
Անօդաչուների շարժ է արձանագրվել նաև Կիևի մարզում։ Նշվում է, որ աշխատել է ՀՕՊ համակարգը։
Ռուսական կողմից հաստատել են Խարկովի արվարձանին հասցված հարվածների մասին տեղեկությունը։ Նշվում է, որ այնտեղ գտնվել են օտարերկրյա վարձկաններ և տեխնիկա, որոնց թվում կան մեծ կորուստներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live