Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կրակոցներ՝ սգո սրահի մոտ․ ինչից է սկսվել կռիվը

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 30–ամյա բնակիչը, սգո արարողության մասնակցելու նպատակով, մի քանի ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում, որտեղ նրան են մոտեցել մի խումբ անձինք և նախկինում ունեցած լարված փոխհարաբերությունների շուրջ խոսակցություն ունեցել նրա հետ։

Խոսակցության արդյունքում առաջացած ծեծկռտուքի ժամանակ վերջինս և նրա հետ գտնված մի խումբ անձինք, խմբի կազմում, անտեսելով սգո արարողության մասնակիցների ներկայությունը, իրենց մոտեցած հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակներով կրակոցներ են արձակել վերջիններիս ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով հրազենային գնդակային վերքի ձևերով, մյուսին՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցներից երկուսն են միայն դիպել փախուստի դիմած երիտասարդի ազդրին և սրունքին, իսկ մյուս տուժողը բժշկական կենտրոնում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Կրակոցների արդյունքում ևս երեք անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 2021 թվականի մարտի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան փողոցի դիմաց գտնվող «Գետառ» կոչվող կամրջի մոտ կայանված, իր կողմից շահագործվող ավտոմեքենայի սրահում, 30–ամյա տղամարդն անձնական հարցի շուրջ վիճաբանել է ծանոթ կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 30–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts