Քույր ու եղբայր ունեցող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում հաստ աղիքի վաղահաս քաղցկեղով. CGH
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու կամ ավելի մեծ քույր ու եղբայր ունեցող մարդիկ 50%-ով ավելի հաճախ են հիվանդանում հաստ աղիքի վաղահաս քաղցկեղով: Այս եզրակացության են հանգել Նյու Յորքի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Gastroenterology and Hepatology (CGH) հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է մոտ 500 հազար չափահաս ամերիկացի։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել հետազոտվողների առողջական վիճակի մասին և բացառել են քաղցկեղի ռիսկի այլ հայտնի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ընտանեկան հիվանդության պատմությունը, ավելորդ քաշը և ծխելու սովորությունը:
Պարզվել է, որ երկու կամ ավելի մեծ քույր ու եղբայր ունեցող մարդկանց շրջանում կոլոռեկտալ քաղցկեղը 50%-ով ավելի հաճախ է ախտորոշվել՝ ընտանիքում միակ երեխաների համեմատ:
Գիտնականները ենթադրել են, որ փոքր եղբայրներն ու քույրերը ավելի հաճախ են վարակվում տարատեսակ մանկական հիվանդություններով իրենց ավագ քույր-եղբայրներից: երեխայից երեխային կարող են փոխանցվել նաև ախտածին բակտերիաները՝ խախտելով աղիքային միկրոֆլորայի կազմը և առաջացնելով պոտենցիալ քաղցկեղ:
Մանկական վարակների աճող հաճախականությունը մեծացնում է նաև հակաբիոտիկների նշանակման հավանականությունը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ նման դեղամիջոցները կոլոռեկտալ քաղցկեղի անուղղակի պատճառ կարող են լինել: