Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստանում մեղմացվել են հակակորոնավիրուսային սահմանափակումները. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օր, Դյուշենի մկանային դիստրոֆիայի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Բրազիլիա` Անկախության օր Պորտուգալիայից, Մոզամբիկ` Հաղթանակի օր, Պակիստան` Օդուժի օր, Ուկրաինա՝ Ռազմական հետախուզության օր, Հայաստան՝ Ինժեներական զորքերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

439 – վախճանվել է Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևը:

1887 – ծնվել է խորհրդահայ կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1902 – ծնվել է կինոդերասան Մուրադ Կոստանյանը:

1925– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը։

1955 –ծնվել է արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանը։

1957 – ծնվել է հայազգի ռուսաստանցի դիվանագետ Լևան Ջաղարյանը:

1992- ավարտվել է Հայաստանի բանակի ինժեներական զորքերի կազմավորումը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ:

1995– ստեղծվել է Հայկական դրամի խորհրդանշանը։

2005-Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր անդրանիկ նիստն է գումարել Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Մեծ եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը:

2006-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մոտ 45 րոպե տևած բավական սուր քննարկումներից հետո 13 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

2007- Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում Բակո Սահակյանն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պարտականությունները:

2009-Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2011-Երևանում ստեղծվել է Համահայկական բանկը:

2011- վախճանվել է հայազգի ուկրաինացի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

2012-Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ Բակո Սահակյանը երկրորդ անգամ է ստանձնել ԼՂՀ նախագահի պաշտոնը:

2019-«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը:

2020-պարետի նոր որոշմամբ մեղմացվել են հակակորոնավիրուսային սահմանափակումները՝ սկսել են գործել գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները։

ԱՇԽԱՐՀ

1191 -Արսուֆի ճակատամարտում Ռիչարդ 1-ինի խաչակիրների զորքը հաղթել է Սալադդինի մահմեդական զորքին:

1630 -Տրիմոնտեյն բնակավայրը վերանվանվել է Բոստոն և դարձել է Մասսաչուսեթսի մայրաքաղաք:

1776 – Նյու Յորքի նավահանգստում ամերիկյան «Կրիա» սուզանավի օգնությամբ բրիտանական «Արծիվ» ֆլագման նավի վրա տեղադրել է ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ. սա հանդիսանում է սուզանավի առաջին հարձակումը աշխարհում:

1783– վախճանվել է շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1812- Մոսկվայի մոտ տեղի է ունեցել մեկ օր տևած ճակատամարտերից ամենաարյունալին՝ Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով:

1822– Բրազիլիան անկախացել է Պորտուգալիայից։

1829 – ծնվել է գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Կեկուլեն:

1860 –Ուելսի արքայադստեր՝ Կանադա կատարած այցի ժամանակ առաջին անգամ որպես պաշտոնական նշան օգտագործվել է թխկու տերևը:

1890– ծնվել է ռուս նշանավոր գրող օդաչու և ճանապարհորդ Ալեքսանդր Կուպրինը։

1909– ծնվել է ծագումով հույն, թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, «Օսկարի» եռակի և «Ոսկե գլոբուսի» քառակի դափնեկիր Էլիա Կազանը։

1911- ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվել է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:

1936 –Թասմանական կենդանաբանական այգում սատկել է վերջին պարկավոր գայլը:

1940-Կրայովայի համաձայնագրով Ռումինիան Բուլղարիային է զիջել Հարավային Դոբրուջան:

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

1956 – վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ և բնախույզ Օտտո Շմիդտը:

1988- Սոյուզ-ՏՄ-5 տիեզերանավով երկիր է վերադարձել Աբդուլ Ահադ Մոմանդը՝ առաջին աֆղանցի տիեզերագնացը:

1992 - «Կոմերսանտ» թերթում առաջին անգամ օգտագործվել է «նոր ռուսներ» արտահայտությունը:

2004– ստեղծվել է Վիքիպահեստ նախագիծը։

2011– Յարոսլավլից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» տափօղակով հոկեյի թիմը, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest