Բժիշկը ասել է, թե ով երբեք չպետք է դդմիկ ուտի
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դդմիկը առողջարար և ցածր կալորիականությամբ մթերք է։ Մեծահասակների համար նորմը օրական 1-2 փոքր հատն է: Այնուամենայնիվ, այս մթերքի օգտագործումը կարող է վտանգավոր լինել երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այս մասին հայտնում է INVITRO-Privolzhye գաստրոէնտերոլոգ Նատալյա Մորոզովան։
«ՑԴդմիկը կալիում է պարունակում, և դրա օգտագործումը խորհուրդ չի տրվում երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց։ Դդմիկի 90%-ը ջուր է և կարող է նպաստել միզարձակման ավելացմանը, ինչը երբեմն անհարմարություն է առաջացնում»,- ասել է Մորոզովան URA.RU-ին:
Խորհուրդ չի տրվում դդմիկի օգտագործել գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց, նշում է Մորոզովան։ Բջջանյութի բարձր պարունակությունը կարող է անհանգստություն առաջացնել գրգռված աղիքի համախտանիշով մարդկանց մոտ, ինչպես նաև գազեր, փքվածություն կամ փորլուծություն նույնիսկ առողջ մարդու մոտ, ասում է բժիշկը: Դդմիկը կարող է նաև վտանգավոր լինել դդմի ընտանիքի բանջարեղենի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց համար, ասել է նա